‘Ինչպես դառնալ Արդարադատության խորհրդի անդամ. Ուղեցույց (Մամուլ)’

1407

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ ԱԺ միջանցքը հիշեցնում էր Բունյուելի ֆիլմերը.  երկու բարձրահասակ սիլուետներ` բացարձակապես չինտեգրվելով ընդհանուր «պեյզաժին», դավին անտեղյակ, ցավին անհաղորդ, մտնում էին այս-այն սենյակը, շվարած դուրս գալիս, միմյանց կողքից քայլելով մտնում մեկ այլ սենյակ և այդպես` ողջ օրը:

Պարզվել է՝  Արդարադատության խորհրդի ապագա անդամներն են. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը նոր պետք է դառնա այդ խորհրդի անդամ` զբաղեցնելով մինչ այդ թափուր մնացած տեղը:  Եվ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Գրիգոր Բադիրյանը, որը պետք է վերընտրվի ԱԽ-ում:

Նրանք շրջում էին ԱԺ ֆրակցիաներով և «դաբրո» հայցում սպասվելիք ընտրությունների շեմին:

Նախորդ հոդվածը‘Համաներո՞ւմ՝ անկախության 22-ամյակի առթիվ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ածելիով ինքնավնասումից հետո տեղափոխել են ոչ թե հիվանդանոց, այլ ՔԿՀ. Մամուլ (տեսանյութ)’