‘
Ռուսաստանի Ուֆա քաղաքում այս օրերին ընթանում է հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Բաշկորտոստանի մայրաքաղաքին նվիրված ամենազվարճալի տեսանյութերից մեկը դարձել է իսկական հիթ, որտեղ Կանադայի երիտասարդական հավաքականի հոկեյիստները փորձում են արտասանել քաղաքի անունը: Ընդամենը երեք տառից բաղկացած պարզ անվանումը կանադացիների համար իսկական փորձություն է դառնում:
Չնայած հոկեյիստներին ցույց են տալիս, թե ինչպես է գրվում քաղաքի անվանումը, սակայն հոկեյիստներից շատերը շփոթված այն արտասանում են բոլորովին այլ կերպ:
‘