‘
«Ուրբանլաբ Երևան» նախագծային ընկերությունը իր YouTube-ի ալիքում տարածել է հետևյալ տեսանյութը և մեկնաբանությունը.
Երևանի ծածկած շուկան, որը հանդիսանում է հանրապետական նշանակության պետության պահպանության տակ գտնվող հուշարձան, մասամբ ավերվել է 2012 թվականին։ Այսօր դրա տարածքում տեղի է ունենում անօրինական շինարարություն՝ առանց որևէ օրինական հենքի, որի մասին հայտարարությամբ հանդես է եկել նաև մշակույթի նախարարությունը։ Այս քրեորեն պատժելի գործողության մեջ ներգրավված անձինք ժամանակ առ ժամանակ հայտարարում են թե այն վերականգնվելու է նույնությամբ։ Այս անիմացիան նպատակ ունի ներկայացնելու, թե ինչպիսի տեսք է ունեցել Ծածկած շուկան ի սկզբանե, թե ինչպիսի հավելումներ են նախատեսված եղել, և այսօր ինչ ունենք։ Սա ապացուցում է, որ 2012-2013 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել մշակութային վանդալիզմ, որի մեղավորները սերունդների առաջ պետք է պատասխան տան։
‘