‘
Իսպանական Սեուտայի 24-ամյա բնակիչ Սուլին, որին արհամարհել էր Կրիշտիանու Ռոնալդուն, Mundodeportivo.com-ին պատմել է, թե ինչպես է Իբիցայում լուսանկարվել Լիոնել Մեսսիի հետ: Երիտասարդի խոսքով, նա 1 կմ լողացել է մինչեւ արգենտինացու զբոսանավը՝ լուսանկարվելու համար իր հետ վերցնելով բջջային հեռախոսը:
Մեսսին նրան հրավիրել եւ հյութ է հյուրասիրել: Բացի այդ, «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը Սուլիին վերադառնալու համար տրանսպորտ է առաջարկել: Բայց երկրպագուն հրաժարվել է ու լողալով վերաեդարձել է ափ:
Լիոնել Մեսսին իր ակումբակից Լուիս Սուարեսի հետ արդեն վերադարձել է Բարսելոն եւ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
‘