‘Ինչպես է հաղթում ՀՀԿ-ն (լուսանկար)’

2524

Ինչպես արդեն հաղորդել ենք, երեկ Արարատում անց են կացվել քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որոնցում ձայների չնչին առավելությամբ «հաղթել» է ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը: Հաղորդել ենք նաև, որ ԲՀԿ-ն ահազանգել է բազմաթիվ ընտրախախտումների մասին, որոնք սակայն Ոստիկանության կողմից մնացել են անարձագանք. Ոստիկանության հաղորդագրությունում ամենատարածված բառակապակցությունը՝ «իրականությանը չի համապատասխանում» բառակապակցությունն էր։

Հաղորդվում է նաև, որ ՀՀԿ-ականի օգտին քվեարկված քվեարթերթիկների մեծ մասը ծալված են եղել միանման: Սա արձանագրել է նաև aravot.am-ի թղթակիցը և լուսանկարել էր քվեաթերթիկներից մեկը: Կայքը նշում է նաև, որ թիվ 18/06 ընտրատեղամասում հանձնաժողովը ծրարներից մեկից հանել է երեք քվեաթերթիկ, մեկ այլ ծրարից՝ երկու: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես կգա Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Տատա Մարտինո. Պետք է խոսենք Մեսսիի հետ’