‘
Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերը խոսել է Ֆրանսիայի ընտրանու ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի փայլուն խաղի մասին:
«Մբապեն խաղադաշտում անում է այն, ինչ երկրպագուները շատ են սիրում: Նա միանգամից մեծ արագություն է զարգացնում և շրջանցում մրցակցին: Կիլիանի դեմ պետք է 2 հոգով պայքարել: Եթե նա շրջանցի 1 խաղացողի, ապա մյուսը կարող է խանգարել նրան: Դա Մբապեի նման բարձրակարգ ֆուտբոլիստին կանգնեցնելու միակ տարբերակն է»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆրանսիացին ճանաչվել էր Մունդիալ-2018-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:
‘