‘Ինչպես շրջվեցին հանրաքվեի արդյունքները’

7369

Անցել է բավական ժամանակ դեկտեմբերի 6-ի հանրաքվեից, բայց դրա շուրջ քննարկումները չեն դադարում՝ թե ինչպես իշխանությունները  շրջեցին քվեարկության արդյունքները: Ես, որպես երևանյան տեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահ, նույնպես մասնակցեցի  քվեարկությունների գործընթացին և գրանցեցի «ոչ»-ի  վճռական հաղթանակ՝ ձայների ճնշող առավելությամբ: Մեր հարակից երկու տեղամասերում, որոնցից մեկում էլ դուստրս էր հանձնաժողովի անդամ, գրանցվեցին նմանատիպ արդյունքներ: Սակայն առավոտյան իմացա, որ «այո»-ն հաղթել է: Պարզ էր, որ դա համատարած կեղծիքի արդյունք էր, ու նաև պարզ է, որ առանց հանձնաժողովների նախագահների գործուն միջամտության՝ կեղծարարություն անելը, ըստ էության, անհնար է: Ուստի որոշեցի ստուգել Երևան քաղաքի քվեարկությունների արդյունքները՝ ըստ տեղամասային հանձնաժողովների նախագահների կուսակցական պատկանելության:                                                                                                         

Ըստ այդմ՝ արդյունքները կիսվեցին երեք զույգ նմանատիպ ցուցանիշների:   

 1.    ՀԱԿ-Ժառանգություն՝                                                                                                                  

Միջին մասնակցությունը՝ 41-43 տոկոս                                                                                                   

«Ոչ». մասնակիցների 53-54 տոկոսը                                                                                                     

«Այո». մասնակիցների 40-41 տոկոս  (ընդհանուր թվի 16-17 տոկոսը)                                

2.      ՀՅԴ- ՕԵԿ                                                                                             

Միջին մասնակցությունը՝ 44-45 տոկոս       

«Ոչ». մասնակիցների 41-42 տոկոսը                                                                                                                  

«Այո». մասնակիցների 51-52 տոկոսը կամ ընդհանուր թվի 23 տոկոսը

3.       ՀՀԿ –ԲՀԿ

Միջին մասնակցությունը՝ 47-48 տոկոս   

«Ոչ». մասնակիցների 38-39 տոկոսը                                                                                                               

«Այո». մասնակիցների 55-56 տոկոսը կամ ընդհանուր թվի 26-27 տոկոսը:

Եզրակացությունները թողնում եմ ձեզ՝ ով էր բղավում ազնվության և արդարության մասին,  և ով՝ գործնականում իրենից ինչ է ներկայացնում:

Բագրատ Անդրեասյան

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում քննարկվելու է ԼՂ հիմնախնդիրը. Ուորլիք’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստան’