‘Ինչպես Սերժ Սարգսյանը գաղտնալսեց Գորիկ Հակոբյանի մտքերը ‘

1885

Սաֆարովի արտահանձնումից հետո հրավիրված ԱԽ նիստ:

Ս.Ս.- Գորիկ Գուրգենիչ, խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ` հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու:

Գ.Հ.-Եղավ, շեֆ:

Նիստից հետո: Սերժ Սարգսյանը նստած է իր սենյակում եւ ֆեյսբուքում կեղծ պրոֆայլով մեկնաբանություններ է գրում ընդդիմության մասին: Ջղայնացած է: Ինչ-որ մեկը իր մեկնաբանությունից հետո հայհոյել է իրեն, ասել է, թե «այնքան անգրագետ ես գրում, ասես՝ Սերժ Սարգսյանը լինես»: Ջղայնությունից սկսել է քայլել սենյակով, բայց ապարդյուն: Ջղայնությունը չի անցնում: Հանկարծ գոռում է:

Ս.Ս.- Էն Գորիկն ի՞նչ եղավ, կանչեք, թող գա:

Պատին կախված նկարի աչքերը հանկարծ շարժվում են, հետո շարժվում է նկարը, եւ նկարի հետեւից դուրս է գալիս Գորիկ Հակոբյանը:

Գ.Հ. –Այստեղ եմ, շեֆ:

Ս.Ս.-Այ տղա, էդ ի՞նչ ես անում նկարի հետեւում, չլինի՞ գաղտնալսում էիր ինձ, հը՞: Կարո՞ղ ա՝ Վովան քեզ էլ ա վերբովկա արել: Հը՞…

Գ.Հ. –Չէ, շեֆ, ինչ ես ասում: Վովան դեռ սեղանի տակ չոչ էր անում, որ ես ժուչոկներ էի տեղադրում: Ուղղակի ստուգում էի՝ տեսնեի՝ հո Վովան ստեղ ժուչոկ-մուչոկ չի՞ դրել:

Ս.Ս.-Լավ, երկարացնում ես: Լսի, Գորիկ:

Գ.Հ. –Շեֆ, մի բան ասե՞մ: Մի քիչ առաջ որ նիստին ինձ ասեցիր՝ Գորիկ Գուրգենիչ, է՜, հոգիս էնպես փառավորվեց: Նենց ինձ լավ զգացի, դաժե հետո Դերոյին ջիջիլ քցեցի: Շեֆ, չի՞ լինի ինձ սրանից հետո էլ «այ տղա Գորիկի» փոխարեն Գորիկ Գուրգենիչ ասես:

Ս.Ս.-Յա՜, էս դու լուրջ ես ընդունել, հա՞: Բան էր՝ ասեցի, էլի, լեզվի ժայթաքում էր հմի:

Գ.Հ.-Շեֆ, կներես, ժայթաքում չէ, սայթաքում:

Ս.Ս.-Չհասկացա, բանասիրականը ես եմ ավարտել, ի՞նձ ես հայոց լեզու սովորացնում:

Հանկարծ ինչ-որ ձայն է լսվում. «ավարտածդ երեկոյան բանասիրականը չի՞, այ կեսմետրանոց»:

Ս.Ս.-Գորի՞կ:

Գ.Հ.-Շեֆ, էս ի՞նչ էր:

Ս.Ս.-Էս Ջաղինյան Ռուբիկն ա ինձ նվեր բերել, թազա տեխնիկա ա, կոչվում ա՝ մտքի ժուչոկ: Հիմա ես քո մտքերը գաղտնալսեցի:

Գ.Հ.-Շեֆ, երդվում եմ, էդ իմ մտքերը չէին:

Սերժ Սարգսյանը, սակայն, անդրդվելի է: Կանչում է թիկնապահներին, որոնք Գորիկ Հակոբյանին տանում են զուգարանում մի լավ անզգույշ քաշքշում, մի երկու ժամից հետ են բերում: Գորիկ Հակոբյանի դեմքին կապտուկներ են:

Ս.Ս.-Հը, ո՞նց ես:

Գ.Հ.-Լա՜վ եմ արդեն, շեֆ,- մի կերպ արտաբերում է Գորիկ Հակոբյանը:

Ս.Ս.-էդ լավ ա, խելոք մնա, թե չէ մյուս անգամ կտանեմ քեզ ԿաԳեԲե-ի պադվալ:

Գ.Հ. –Շեֆ, մի բան հարցնեմ, էլի: Էդքան զուգարանի թուղթն ինչի՞ եք առել: Ամբողջ զուգարանը զուգարանի թուղթ էր:

Ս.Ս.-Էդ քեզ չի վերաբերում, ես քեզ դրա համար չեմ կանչել, մոռացե՞լ ես, որ հատուկ հանձնարարություն ունեի քեզ տալու:

Գ.Հ.-Ասա, շեֆ:

Ս.Ս.-Նախ՝ ասա տեսնեմ, ինչ նորություններ կան ընդդիմության գաղտնալսումներից:

Գ.Հ.-Ո՞ր ընդդիմության, շեֆ:

Ս.Ս.-Ոնց թե՝ որ ընդդիմության: Այ տղա, իսկական ընդդիմության, չլինի՞ մեր ախպեր ընդդիմություններին ես գաղտնալսել:

Գ.Հ.-Հա՜, իսկական ընդդիմությանը: Շեֆ, առավոտից իրիկուն գաղտնալսում ենք, ոնց ասել եք, ձեր վեհ անձի վերաբերյալ բոլոր վատ խոսքերը մոնտաժում ենք, արդյունքում ինչ կա՝ բերում ենք՝ ձեզ ենք ներկայացնում: Դրսում էլ՝ որքան հնարավոր ա, ու ում հնարավոր ա՝ գաղտնալսում ենք:

Ս.Ս.-Բա դրսի զապիսներն ինչի՞ չեք ներկայացնում ինձ:

Գ.Հ.-Շեֆ, ամաչում ենք:Դե ոնց ասեմ, ով կա-չկա, սաղ ձեզ քրֆում են:

Ս.Ս.-Լավ, պարզ ա: Վեր կաց հագնվի, էսօր հատուկ հանձնարարություն ունենք, ես ու դու պետք ա հատուկ գաղտնալսում իրականացնենք:

Սերժ Սարգսյանն ու Գորիկ Հակոբյանը փոխում են իրենց շորերը, կամուֆլյաժ են հագնում, Սերժ Սարգսյանը դեմքին հատուկ սեւաներկ է քսում, բեղեր է կպցնում, գլխին սեւ ժապավեն է կապում, եւ թաքուն դուրս են գալիս նախագահական նստավայրի  ետնամուտքից:

Սրճարան: Սրճարանում նստած են երկու հոգի, որոնք հեռավորությունից հազիվ են երեւում: Սերժ Սարգսյանն ու Գորիկ Հակոբյանը, չբացահայտվելու համար, մտնում են առաջին պատահած «Մոսկվիչի» բեռնախցիկը, որը իսկույն փակվում է: Սերժ Սարգսյանը միացնում է ձայնագրող սարքը, դնում ականջակալները եւ սկսում լսել: Անհանգիստ է: Մեկ-մեկ միայն լսվում է, թե ինչպես է քթի տակ ասում. «Սրանք ուզում են իմ վերջը տան, հա՞»:  Մի որոշ ժամանակ անց Սարգսյանը դադարեցնում է ձայնագրությունը, հետո թեքվում իր վրա կիսապառկած Գորիկ Հակոբյանի կողմը եւ մի կերպ արտաբերում. «Գորիկ, էսի կտանես, մի լավ կմոնտաժես, հետո կբերես փեսուս կտաս, հետո ինքը գիտի արդեն ինչ կանի, մի քանի թազա չեզոք կայք- բան ա առել, դրանց կտա, կտարածեն»:

Գ.Հ.-Շեֆ, բա մեջն ի՞նչ կա, գոնե կոմպրոմատ կա՞:

Ս.Ս.-Է՜, Գորիկ, ուր ա որ լիներ: Որ լիներ, էլ ի՞նչ դարդ: Դրած՝ էն ինչ ասուլիսի ժամանակ խոսում են, հմի էլ սրճարանում են խոսում: Բայց դե հույսս դու ես, նենց մոնտաժ կանես, որ գոնե մի կպնելու տեղ լինի, որ…

Սերժ Սարգսյանը, սակայն, չի հասցնում խոսքն ավարտել, երբ դրսից մոտեցող ձայներ է լսում. «Գտել ենք, գտել ենք, ահա այն»: Մեքենայի բեռնախցիկը բացվում է, երեւում է Վովա Գասպարյանի գոհ դեմքը: «Ահա եւ գտանք 22 տարի առաջ գողացված «Մոսկվիչի» անվադողերի գողերին, դե հմի եկեք ես ձեզ տանեմ բաժին, մի քիչ զրուցենք 02-ի տեսախցիկի առաջ»:

Ս.Ս.-Վովա, հո չե՞ս գժվել, արա, էս ո՜ւր ես ինձ քարշ տալիս, ա՛յ տղա, ես քեզ գործից կազատեմ, թո՛ղ ինձ, բաժին չտանես ինձ, արա, արա՛, ինձ ձեր ոստիկանների մոտ չտանես, արա թողե՛ք ինձ, վա՜խ մեջքս, վա՜խ երիկամներս, վա՜խ գլուխս…

 iLur.am-ի քաղաքական հումորի բաժին

Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի 

 

Նախորդ հոդվածը‘4-1՝ չնայած «Ատլետիկո»-ի փայլուն մեկնարկին և ընդհանուր լավ խաղին’
Հաջորդ հոդվածը‘Մեսրոպ Հարությունյան. Ձայնագրության տարածումը խախտում է ԶԼՄ-ների մասին օրենքը ‘