‘Ինչպես «վերընտրվեց» Այնթապի ՀՀԿ-ական գյուղապետը. Մամուլ’

1356

Արարատի մարզի Այնթապ համայնքում դեկտեմբերի 8-ին կայացած գյուղապետի ընտրությունները բավական թեժ են անցել, ավելի ճիշտ՝ գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանն է թեժացրել իրավիճակը՝ գյուղ բերելով տասնյակ ոստիկանների։ Այս մասին գրում է «Հրապարակը»: Նրա դեմ պայքարող նախկին համայնքապետ, աղմկահարույց անցյալ ունեցող Լևոն Թարվերդյանը, սակայն, գրեթե չի երևացել գյուղում, իսկ նրա կողմնակիցները բավական համեստ աշխատանք են տարել։ Սակայն, չգիտես ինչու, ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանի կողմնակիցներն ընտրությունների ավարտից 10 րոպե անց ամբողջությամբ հոսանքազրկել են գյուղը և գրեթե 30 րոպե մթության մեջ իրենց «գործն» արել։ Արդյունքում նկատելի առավելությամբ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ականը՝ հավաքելով 3021 ձայն, իսկ Թարվերդյանն ստացել է ընդամենը 487 քվե:

Նախորդ հոդվածը‘Փողին մունաթ, կամ ինչպես ունենալ թիկնապահ ոստիկան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մի ուշագրավ գրառում «Հայռուսգազարդի» կայքում՝ գազի գնի մասին. Մամուլ’