‘Ինչքան գումար է «վաստակել» Սաշիկ Սարգսյանը արագաչափերից’

4430

Արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրվող խախտումներից սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստացի ստացվել է 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամ: Սա ավելին է, քան ծրագրվում էր: Առաջին 9 ամսվա կտրվածքով ծրագրվածը գերակատրվել է 813 մլն 700 հազար դրամով կամ 24.2 %-ով:

Բացի դրանից՝ Ճանապարհային պետական ծառայությունը խախտումների գծով մուտքագրել է 1 մլրդ 769 մլն 200 հազար դրամ, ինչն էլ, իր հերթին, 9 ամսվա պլանային ցուցանիշը գերազանցում են 120 մլն 900 հազար դրամով:

Ըստ ոստիկանության՝ մինչև այս տարվա ավարտը Ճանապարհային պետական ծառայության արձանագրած խախտումների գծով առնվազն կմուտքագրվի ևս 679.5 մլն դրամ:

Հաշվարկել են նույնիսկ, թե արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրվող խախտումների գծով որքան գումար կմուտքագրվի առաջիկա մի քանի ամսում: Ըստ ոստիկանության՝ առնվազն կմուտքագրվի ևս 1 մլրդ 455 մլն 600 հազար դրամ, այսինքն` միայն այս սարքերից տարեկան մուտքերը կկազմեն 5 մլրդ 940 մլն 800 հազար դրամ:

Նշենք նաև, որ արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներից գանձված գումարների 70%-ը փոխանցվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որի իսկական սեփականատերը, ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» հետաքրքրված է «Բորուսիայի» 4 խաղացողներով’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը — 2’