Ինչ եղանակ է աշխարհում

64

Մոլարակի տարբեր մասերում վերջին օրերին անսովոր արտակարգ եղանակ է նկատվում։

Գերմանիան, Բելգիան և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ դեռ փորձում են հասկանալ, թե ինչպես հաղթահարեն գրեթե 200 մարդու կյանք արժեցած սաստիկ ջրհեղեղների հետևանքները։

Հորդառատ անձրևները և հեղեղումները չինական Հենան նահանգի տասնյակ հազարավոր բնակիչների հարկադրել են տարհանվել իրենց տներից։ Ջրհեղեղն սկսվելուց հետո Չժենչժոու քաղաքում զոհվել է առնվազն 12 մարդ, խափանվել է օդային և ավտոմոբիլային հաղորդակցությունը, քաղաքի մետրոպոլիտենը հեղեղվել է։

Հյուսիսային Ամերիկայում սաստիկ շոգը ավերիչ անտառային հրդեհների պատճառ է դարձել։ Անտառային հրդեհները մոլեգնում են Միացյալ Նահանգների արևմուտքում և Կանադայում, ծխից աղտոտված օդը հասել է մինչև Նյու Յորք։

Անսովոր շոգ եղանակի ալիքը Ռուսաստանում ավերիչ հրդեհների պատճառ է դարձել Սիբիրում։ Յակուտիայում հրդեհները շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի։ Կրակը ոչնչացրել է 1,5 մլն հեկտար անտառ, և իրավիճակը հազիվ թե էապես բարելավվի մինչև օգոստոսի կեսերը, կարծում են «Գրինփիսում»։

Այս շաբաթ անսովոր շոգ է Անգլիայի մի քանի շրջաններում։ Լոնդոնում, որտեղ երեքշաբթի արձանագրվել է տարվա ամենաշոգ օրը (32,2 աստիճան՝ ըստ Ցելսիուսի), իշխանությունները նախազգուշացրել են, որ հնարավոր են հոդառատ անձրևներ և ամպրոպներ, ապա և՝ հեղեղումներ։

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ սովորականից բարձր ջերմաստիճանները մոլորակի տարբեր շրջաններում սեզոնային եղանակը շատ ավելի անկայուն են դարձնում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՏոկիո-2020. Մանուչարյանը և Բաչկովը՝ Հայաստանի դրոշակակիրներ
Հաջորդ հոդվածըԱ Սերիայում քննարկվում է թիմերի քանակն ու ձևաչափը փոխելու հարցը