‘Ինչ է լինում, երբ ամեն մի կազյոլ դառնում է պատգամավոր. Մամուլ’

1830

Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընդմիջման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը իրեն հարց տալու նպատակով մոտեցած լրագրողից շատ ագրեսիվ պահվածքով խլեց միկրոֆոնը և հայտարարեց. «Ես հարցազրույց չեմ տալիս։ Ոչ մի հարց, ասեցի։ Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»։ Վերջին շրջանում Աժ մեծամասնությունը բավականին ագրեսիվ պահվածք է դրսևորում լրագրողների հանդեպ։ Բոլորովին վերջերս էլ Աժ նախագահ, կրկին ՀՀԿ–ական Հովիկ Աբրահամյանն էր լրագրողներին «հաստավզեր» անվանել։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Որքան էլ տարօրինակ հնչի՝ սա պետք է նորմալ համարել։ Եթե որևէ երկրում ամեն մի կազյոլ դառնում է պատգամավոր, իրենց քիմքին անհաճո լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը պարզապես անխուսափելի է դառնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Դերոն դատի է տալու Լյուդմիլա Սարգսյանին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը’69 ծառայողական ավտոմեքենայի փոխարեն կարելի էր 207 բնակարան ձեռք բերել Գյումրիի անօթևան ընտանիքների համար. Մամուլ’