‘Ինչ է կատարվել Նոյեմբերյանի զորմասում. Պատմում է հրամանատարը(լուսանկարներ)’

2519

Լրագրողներն այցել էին Տավուշի մարզիի Նոյեմբերյանի N զորամասում, որտեղ և մայիսի 15-ին տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ սպանվել էր զինծառայող Լյուքս Ստեփանյանը, իսկ հրազենային վնասվածք էր ստացել զինծառայող Հրաչյա Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը ներկայացրեց որոշ մանրամասներ:

Նախ նա կարծիք հայտնեց, որ Դավիթ Խաչատրյանը միտումնավոր չի կրակել, քանի որ նշան չի բռնել ոչ Լյուսք Ստեփանյանի, ոչ էլ Հրաչյա Սարգսյանի վրա:

Հրամանատարի խոսքով՝ պահակային մուտքի մոտ կանգնած ժամապահը` Դավիթ Խաչատարյանը, իրենից մոտ 25-30 մետր հեռավորության վրա հանգստացող 4 պահակայինների ժամ է հարցրել, սակայն ժամացույց չունենալու պատճառով նրան չեն պատասխանել: Դրանից հետո վիճաբանություն է սկսվել, որից հետո ժամապահը կրակել է պահակայինների ուղղությամբ, որի գնդակը դիպել է Հրաչ Սարգսյանին, հետո պատին, ապա պատից անդրադարձել Լյուքս Ստեփանյանին, ով այդ ժամանակ գտնվում է ծխելու համար հատկացված վայրում և չէր իրականացնում պահակային ծառայություն:

Վահանգն Ասատրյանի խոսքով՝ բոլոր երեք զինծառայողներն էլ զորամասում աչքի էին ընկել միայն լավ պահվածքով:  

Հրամանատարի խոսքով՝ ինքը գրեթե մեկ տարի է այդ զորամասի հրամանատարն է և այդ ընթացքում ինքնախեղման ոչ մի դեպք չի արձանագրվել, միայն երկու դեպքում զինծառահողները ինքնակամ լքել են զորամասի տարածքը ընտանեկան խնդիրների պատճառով: Նա տեղեկացրեց նաև, որ անցյալ տարի մարտական հերթապահության ժամանակ զորամասի զինծառայողները կարողացել են կանխել հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունը:

Նկատենք, որ մայիսի 15-ի միջադեպից հետո զորամասի հրամանատարական կազմից որոշ սպաներ պատժի են ենթարկվել, ընդհուպ՝ հեռացվել աշխատանքից, որոնց թվում է նաև հրամանատարի տեղակալը: Հրամանատար Ասատրյանը նույնպես ենթարկվել է պատժի, սակայն շարունակում է աշխատել: iLur.am-ի հետ զրույցում Վահանգն Ասատրյանը անկեղծացավ, որ զինվորականի աշխատանքը անշնորհակալ է, դրա համար էլ օրինակ չէր ցանկանա, որ իր երկու որդիները զինվորական դառնան:

«Սակայն եթե իրենց կամքով նման որոշում կայացնեն, ապա միայն ուրախ կլինեմ»,- ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում Պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, որ այս զորամասը լավագույններից մեկն է, իսկ հրամանատարը ռազմական կրթությամբ ամենապատրաստված հրամանատարներից է:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նման դեպքեր տեղի են ունենում մի քանի պատճառներով, որոնցից մեկը միջանձնային հարաբերություններում լարվածություն է:

Երրորդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Արա Սարգսյանն էլ iLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ նման դեպքերի կանխարգելման գործում մեծ դեր ունի զինված ուժերում հոգեբանների ինստիտուտի ինտեգրումը: Նրա խոսքով՝ կան հաստիքներ, որոնք համալրման կարիք ունեն:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում զոհված զինվորականների մարմինները տեղափոխել են Թբիլիսի’