Ինչ է կատարվում Վրաստանում

129

Վրացական բանտում հացադուլը շարունակող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատացել է, լրագրողներին հայտնել է նրա բուժող բժիշկը։

«Վիճակը բարդացել է այն բանից հետո, երբ երկու-երեք օր առաջ զննել էի նրան։ Նա հյութեր էր խմում և թեյի մեջ, իսկապես, մի գդալ մեղր էր լցնում։ Այն բանից հետո, երբ նա հեռուստացույցից իմացել էր, որ բանտախցում, իբր, համարյա ութ կիլոգրամ մեղր է կերել, ընդհանրապես հրաժարվել էր մեղրից։ Դա իր ազդեցությունն է գործել, և իրավիճակը ծայրահեղ ծանր է»,- բժշկի խոսքն է մեջբերում Интерфакс-ը։

Բժշկի խոսքով՝ Սաակաշվիլին արյան հիվանդություն ունի, որի ժամանակ խախտվում է հեմոգլոբինի սինթեզը, ինչը սակավարյունության է բերում։

«Հիմա նա դժվարությամբ է քայլում և շատ դժվարությամբ է խոսում»,- ասել է բուժող բժիշկը։

Մինչդեռ Վրաստանի բանտային ծառայությունը հայտարարել է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը նորմալ է։

Սաակաշվիլին Ուկրաինայից գաղտնի Վրաստան էր ժամանել սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել էր Թբիլիսիում և տեղափոխվել Ռուսթավի քաղաքի բանտ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄիլոշ Զեմանը վերակենդանացման բաժանմունքում է
Հաջորդ հոդվածը«Աշխարհի ամենավտանգավոր մարդը» մահացել է