‘Ինչ «կլոր սեղաններ» կկազմակերպվեն Պուտինի այցի օրերին ‘

1078

«Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում, որը կզուգադիպի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին, դեկտեմբերի 3-ին Երևանում տարբեր թեմաներով «կլոր սեղաններ» կընթանան հայ-ռուսական հարաբերությունների լայն սպեկտրի շուրջ: ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված համաժողովի օրակարգում նշվում է, որ դրա մասնակիցները կքննարկեն Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների մրցունակության բարձրացման խնդիրները Մաքսային միության պայմաններում, ՄՄ ձևաչափում էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական համագործակցության զարգացման հարցեր, կներկայացվեն եվրասիական ինտեգրման գործընթացների պայմաններում տրանսպորտի բնագավառի հայ-ռուսական նախագծեր, կշոշափվի հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինտեգրման հեռանկարների թեման`  ի շահ երկու երկրների սպառողների: «ՎՏԲ Բանկի» հովանու ներքո համաժողովի մասնակիցները կհավաքվեն «կլոր սեղանի», որը նվիրված կլինի բանկային և ներդրումային ոլորտներում հայ-ռուսական գործընկերության զարգացմանը եվրասիական ինտեգրման գործընթացի համատեքստում: «Կլոր սեղաններ» նվիրված կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջտարածաշրջանային հումանիտար կապերի ամրապնդմանը գիտակրթական, մշակութային և երիտասարդական ոլորտների պրիզմայով, մասնակիցները ժամանակ կտրամադրեն նաև երկրների համագործակցությանը զբոսաշրջության ոլորտում, առանձին`  տիեզերային մշակումների ոլորտում: Եզրափակիչ «կլոր սեղանի» թեման կլինի եվրասիական ինտեգրումը գործարար աշխարհի համար նոր հնարավորությունների տեսանկյունից:

 

Նախորդ հոդվածը‘Տալլինում ներկայացվել են «Նոր ձայները հայկական կինոյում»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’