‘«Ինչ պահանջես հայ դիվանագիտությունից, եթե մի դեսպանը երգիչ է, մյուսը`շտանգիստ»’

2338

Առաքել Սեմիրջյանը Ֆեյսբուքում գրում է.

Շատ քննադատական հոդվածներ տեսա մեր բանակի ղեկավարության անպատասխանատվության հետ կապված` սկսած այն բանից, որ եթե բանակը տեր չի կանգնում «Հարսնաքարում» սպանված իր սպային, ապա ոնց կարող է տեր կանգնել խփված ուղղաթիռի օդաչուներին, վերջացրած էն բանով, որ բանակի գեներալները մուլտիմիլոնատերեր են ու բանակի հաշվին այդքան հարստություն կուտակած մարդիկ չեն կարող երկրի մասին մտածել, բայց չնկատեցի որևէ հոդված, որտեղ կխոսվեր մեր դիվանագիտական անմխիթար վիճակի մասին, որ այսքան ժամանակ որևէ դիվանագիտական միջոց չի գտնվել ուղղաթիռի անձնակազմին Հայաստան տեղափոխելու համար:

Չնայած ինչ պահանջես հայ դիվանագիտությունից, եթե մի դեսպանը երգիչ է, մյուսը` շտանգիստ, էն մյուսը` հիվանդության բուժման համար դեսպան մեկնած կուսակցական, հաջորդը` բիզնեսմեն, իսկ ամենաարհեստավարժ դեսպաններին 2008 թվականին աշխատանքից հեռացրեցին, իբր, ընդդիմության մասին դրական արտահայտվելու մեղադրանքով:

Ու էս մտածելակերպով, փորձում են երկիր ղեկավարել:

Նախորդ հոդվածը‘Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. ՀՀԿ-ական կանայք’