‘
Արգենտինական «Ինտեպենդիենտե» ակումբի նախագահ Խավյեր Կանտերոն ենթարկվել է հարձակման: Միջադեպը տեղի է ունեցել ակումբի ղեկավարության եւ երկրպագուների միջեւ հանդիպման ժամանակ:
Երբ Կանտերոն մրցաշրջանի ավարտին նվիրված ելույթ է սկսել, դահլիճից նրա վրա են նետել աթոռներ, ջրի տարաներ եւ այլ իրեր: Արդյունքում Կանտերոն ստիպված է եղել շտապ լքել դահլիճը:
Նշենք, որ այս մրցաշրջանի արդյունքներով «Ինդեպենդիենտեն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս մնացլ Արգենտինայի բարձրագույն առաջնությունից:
‘