«Ինտերը»՝ Իտալիայի սուպերգավաթակիր

46

Չորեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, կայացավ Իտալիայի Սուպերգավաթի «Ինտեր» – «Յուվենտուս» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում միլանցիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացել է թուրինցիների կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին։ «Ինտերը» 35-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի 11-մետրանոց տուգանային հարվածի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։ Միլանցիներին ավելացված ժամանակի վերջին րոպեին հաղթանակ բերեց Ալեքսիս Սանչեսը։

Դա միլանյան գրանդի վեցերորդ Սուպերգավաթն էր: Մրցաշարում հաղթանակների քանակով ռեկորդակիր է «Յուվենտուս»՝ 9 անգամ։

Նախորդ հոդվածը«Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Չելսին» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)