«Ինտերը» գլխավոր մարզչի մի քանի տարբերակ է դիտարկում

415

«Ինտերը» դիտարկում է մարզիչներ, եթե Սիմոնե Ինձագին հեռացվի աշխատանքից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիների» գլխավոր թեկնածուն Ռոբերտո դե Զերբին է, սակայն «Բրայթոնը» պետք է մեծ փոխհատուցում վճարի նրա համար։ Բացի դրանից, «Ինտերը» դիտարկում է Դիեգո Սիմեոնեին (Ատլետիկո Մադրիդ), Տիագո Մոտային (Բոլոնիա) և Անտոնիո Կոնտեին, ովքեր նախկինում աշխատել են ակումբում։

28 խաղից հետո «Ինտերը» 50 միավորով 3-րդն է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: Վերջին տուրում Ինձագիի թիմը սեփական հարկի տակ պարտվեց «Ֆիորենտինային»:

Նախորդ հոդվածըԳիշերային փոխհրաձգություն Մարսելում․ երեք զոհ
Հաջորդ հոդվածըՊայթյունի հետևանքով զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին