«Ինտերը» հանդես է եկել հայտարարությամբ

285

Իտալական «Ինտերը» հանդես է եկել հայտարարությամբ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ․

«ՖԱ Ինտերնացիոնալեն վերահաստատում է իր դիրքորոշումը, որ եվրոպական ֆուտբոլի ապագա բարգավաճումը կարող է ապահովվել միայն ակումբների համատեղ ջանքերով Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) միջոցով՝ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ համագործակցությամբ:

Որպես ակումբ՝ մենք հավատարիմ ենք մնում այն ​​արժեքներին, որոնք ընկած են Եվրոպական սպորտային մոդելի հիմքում։

Մենք աշխատում ենք ECA-ի միջոցով մեր գործընկեր ակումբների հետ՝ պաշտպանելու այդ արժեքները»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածըԵվս երեք թոփ ակումբ հրաժարվել է միանալ Սուպերլիգային
Հաջորդ հոդվածըՀայտնի է դարձել 2023թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը