‘«Ինտերը» Մացարիին հեռացրել է մարզչի պարտականությունից’

947

Իտալական «Ինտերի» ղեկավարները պաշտոնանկ են արել գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Ակումբի ղեկավարները նման որոշում են ընդունել թիմի անբավարար արդյունքների պատճառով:

Իտալիայի առաջնության 11 տուրերից հետո «Ինտերը» 16 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Մասնագետը հեռացվել է  պաշտոնից «Միլանի» հետ դերբիից առաջ: Միլանյան դերբին կկայանա նոյեմբերի 23-ին: «Ինտերի» նոր գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն համարվում է Ռոբերտո Մանչինին, ով 2004-2008-ի ընթացքում աշխատել է իտալական ակումբում:

Հիշեցնենք, որ Մացարիի գլխավորությամբ «Ինտերն» Իտալիայի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Էրիկ Աբիդալ. «Իմ մասին տարածված տեղեկություններն ինձ դուր չեն գալիս»’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյան ազգերի լիգան կընդունի Հասարակածային Գվինեան’