Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինայի» եւ Սերբիայի հավաքականի 24-ամյա պաշտպան Նիկոլա Միլենկովիչին, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
«Ինտերը» ցանկանում էր գնել «Տորինոյի» 25-ամյա բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերին, սակայն նա տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»։
Նիկոլա Միլենկովիչը 2017-ին սերբական «Պարտիզանից» է տեղափոխվել «Ֆիորենտինա» 5 միլիոն եվրոյի դիմաց։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։
Նիկոլա Միլենկովիչի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։