«Ինտերը» նոր պայմանագիր կառաջարկի Մխիթարյանին

260

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» շատ գոհ է Հենրիխ Մխիթարյանի խաղից և ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել 34-ամյա կիսապաշտպանին: Այն նախատեսված կլինի մինչև 2025 թվականի ամառ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Հայաստանի հավաքականի պատմության լավագուն ռմբարկուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը նույնպես ցանկանում է երկարաձգել միլանցիների հետ պայմանագիրը: Նա «Ներաձուրիի» կազմում երկրորդ մրցաշրջանն է անցկացնում:

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին կայացած միլանյան դերբիում Մխիթարյանը դարձել է դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Ինտերին» 5-1 հաշվով վստահ հաղթանակ տանել «Միլանի» նկատմամբ։ 

Նախորդ հոդվածըԹուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է
Հաջորդ հոդվածըԸմբշամարտի ԱԱ․ Վազգեն Թևանյանը և Սերգեյ Սարգսյանը սկսում են պայքարը