Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» չի կարողանում համաձայնության հասնել Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Պաուլո Դիբալայի հետ, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։ Արգենտինացի հարձակվողի ֆինանսական պահանջները չափազանց բարձր են «Ինտերի» համար։
28-ամյա ֆուտբոլիստը 2015-ի ամռանն էր իտալական «Պալերմոյից» տեղափոխվել «Յուվենտուս»։ Անցած մրցաշրջանում Պաուլո Դիբալան իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 38 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 15 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Դիբալային ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ իտալական «Ռոման»։