‘
«Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի եւ բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի տրանսֆերները հանվել են վաճառքի, հայտարարել է միլանյան ակումբի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան, փոխանցում է Goal.com-ը։
«Նաինգոլանն ու Իկարդին գերազանց խաղացողներ են, բայց մեր այս նախագծում տեղ չունեն։ Պետք է հստակ եւ թափանցիկ ասել այդ մասին։ Ես սա ասում եմ հարգանքով։ Մենք հարգում ենք պայմանագրերը, բայց հնարավորության դեպքում, կվաճառենք այս խաղացողներին»,- նշել է Մարոտան։
Իկարդիի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը, տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։
Նաինգոլանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Նրա գինը մոտ 28 միլիոն եվրո է։
‘