«Ինտերը» ցանկանում է անվճար ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

244

Միլանի «Ինտերը» պայմանագիր կառաջարկի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին, հաղորդում է Football Italia-ն։

Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ կողմերը դեռ չեն սկսել։

Անտոնի Մարտիալի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մարսելն» ու «Ֆեներբահչեն»։

Անտոնի Մարտիալը 2015թ․ սեպտեմբերին «Մոնակոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 60 միլիոն եվրոյի դիմաց։ Transfermarkt-ը Անտոնի Մարտիալի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Անտոնի Մարտիալը հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՉավին խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի` «Ռեալի» հետ եզրափակիչի մասին
Հաջորդ հոդվածը«Արսենալը» չի շտապում երկարաձգել պայմանագիրն Արտետայի հետ