«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Մարկուս Տյուրամին

266

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Տյուրամին, որը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի փոխչեմպիոն, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

25-ամյա ֆուտբոլիստին հունվարին ձեռք բերելու համար «Ինտերը» ստիպված կլինի վաճառել ֆուտբոլիստի։

Մարկուս Տյուրամի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Արսենալը»։

Մարկուս Տյուրամը 2019-ին ֆրանսիական «Գենգամից» է տեղափոխվել «Բորուսիա»։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Մարկուս Տյուրամը Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լիլիան Տյուրամի որդին է։

Նախորդ հոդվածըTransfermarkt․ Ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ-ն չի բացառում Ուկրաինայում քաղաքական կարգավորումը, բայց ո՛չ Կիևի պայմաններով