«Ինտերը» 5 տարվա պայմանագիր է առաջարկել Մարկուս Տյուրամին

376

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» բանակցում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Տյուրամի հետ։ Միլանյան ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, 5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով հաղորդում է Calciomercato-ն։

«Ինտերը» փորձել էր Մարկուս Տյուրամի տրանսֆերը գնել հունվարին, սակայն գործարքը տեղի չունեցավ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա չի երկարաձգի համագործակցությունը գերմանական ակումբի հետ։

Ավելի վաղ եվրոպական մամուլը գրել էր, որ Տյուրամը համաձայնության է հասել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Տյուրամը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըWR Chess Masters․ Լեւոն Արոնյանի հաղթական մեկնարկը
Հաջորդ հոդվածըԹուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր չէ հետաձգել ընտրությունները