«Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

111

Իտալական Calcio e Finanza հանդեսը տեղեկություն է հրապարակել Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ներաձուրիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը թուրք կիսապաշտպան Հական Չալխանօղլուն է։ Նա մրցաշրջանի համար վաստակում է 6,5 միլիոն եվրո։ 

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի համար 3,8 միլիոն եվրո է վաստակում։ Ընդհանուր առմամբ «Ինտերը» աշխատավարձերի համար ծախսում է 117,8 միլիոն եվրո առանց հարկերի։ Թոփ-10 ամենաբարձր վարձատրվող խաղացողների ցանկը ներկայացնում ենք ստորև․

1․ Հական Չալխանօղլու — 6,5 միլիոն եվրո

2-3․ Լաուտարո Մարտինես, Մարկուս Թյուրամ — 6 միլիոն եվրո

4․ Ալեսանդրո Բաստոնի — 6 միլիոն եվրո

5․ Բենժամեն Պավար — 5 միլիոն եվրո

6․ Նիկոլո Բարելա — 4,5 միլիոն եվրո

7-8․ Ստեֆան դե Վրեյ, Հենրիխ Մխիթարյան — 3,8 միլիոն եվրո

9-10․ Մարկո Արնաուտովիչ, Դավիդե Ֆրատեզի — 3 միլիոն եվրո

Նախորդ հոդվածըԵվրո-2024. Ֆրանսիան ուժեղ էր Իռլանդիայից, այլ արդյունքներ
Հաջորդ հոդվածըԱլեքսանդր Պետրակով․ «Սա կարևոր ու որոշիչ խաղ է մեզ համար»