‘«Ինտերի» հարձակվողը 15 րոպե անառիկ պահեց դարպասները. Տեսանյութ’

549

Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոդրիգո Պալասիոն դարձավ Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչ «Ինտեր» — «Վերոնա» հանդիպման (2:0) իսկական հերոսը:

Խաղի 80-րդ րոպեին «Ինտերի» դարպասապահ Լուկա Կաստելացին վնասվածք ստացավ եւ Պալասիոն ստիպված նրա փոխարեն կանգնեց դարպասներին, քանի որ միլանյան ակումբը արդեն կատարել էր բոլոր երեք փոխարինումները:

Պալասիոն մինչեւ հանդիպման վերջը գերազանց կատարեց դարպասապահի պարտակությունները, մի քանի դրվագում փրկելով թիմին վերահաս գոլերից:

Պալասիոյի խաղը այնքան տպավորիչ էր, որ հանդիպումից հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամոչանին կես-կատակ նշեց, որ այսուհետ Պալասիոյին դիտարկելու են որպես թիմի պահեստային դարպասապահ, նշում է Football Italia-ն:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորվել են 2 օպերլիազորներ’
Հաջորդ հոդվածը‘Շևարդնաձեն ներողություն է խնդրել Սաակաշվիլիին օգնելու համար’