Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան պարզաբանել է, թե ինչու այդպես էլ պայմանագիր չկնքեցին Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Պաուլո Դիբալայի հետ։ 28-ամյա արգենտինացի հարձակվողը միացել է «Ռոմային»։
«Դիբալան օրինակելի պրոֆեսիոնալ է, բայց մեր թիմում պարզապես տեղ չէր մնացել։ Մենք ունենք բարձրակարգ հարձակվողների խումբ։
Կարծում եմ՝ «Ռոման» կատարյալ տարբերակ է Դիբալայի համար։ Նա կարող է դառնալ հռոմեական թիմի առաջատարը եւ ուրախություն պարգեւել երկրպագուներին։ Դիբալային մաղթում եմ լավագույնը»,- Մարոտայի խոսքը մեջբերում է DAZN-ը։
Դիբալան պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։