Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրում ընդունեց «Ֆիորենտինային» ու հաղթեց 4-0 հաշվով: Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում:
«Ներաձուրիի» կազմում գոլով աչքի ընկան Մարկուս Թյուրամը, Հական Չալհանօղլուն, իսկ Լաուտարո Մարտինեսը դուբլ ձևակերպեց:
«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 9-ի և գլխավորում է աղյուսակը: Միլանյան գրանդն անցկացրած 3 խաղերում խփել է ընդհանուր 8 գոլ, իսկ սեփական դարպասը պահել է անառիկ:
«Ֆիորենտինան» 4 միավորով 8-րդ տեղում է:
Իտալիայի Ա Սերիա, 3-րդ տուր
«Ինտեր» — «Ֆիորենտինա»՝ 4-0 (տեսանյութ)
Մարկուս Թյուրամ, 23, Լաուտարո Մարտինես, 53, 73, Հական Չալհանօղլու (11մ), 58