«Ինտերի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Տորինո»

66

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» ավստրիացի եզրային պաշտպան Վալենտինո Լազարոն վարձակալությամբ տեղափոխվեց իտալական «Տորինո», հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը 2019-ին գերմանական «Հերտայից» է տեղափոխվել «Ինտեր»։ Հետագայում վարձակալությամբ մեկական մրցաշրջան է անցկացրել անգլիական «Նյուքասլում», Մյոնխենգլադբախի « Բորուսիայում» եւ պորտուգալական «Բենֆիկայում»։

«Տորինոն» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը գնել Լազարոյի տրանսֆերային իրավունքը։

Նախորդ հոդվածըՊԲ․ Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել
Հաջորդ հոդվածըՍեսկ Ֆաբրեգասը մտադիր է դառնալ մարզիչ եւ աշխատել Անգլիայում