‘Ինտերնետային մալուխի վթար Վրաստանում’

1041

«Յուքոմ» ընկերությունը տեղեկացնում է, որ երեկ, ժամը 20.20 սահմաններում, Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի Հանրապետության տարածքում մի քանի տեղից վնասվել են, ինչի պատճառով մասնակի խափանվել է Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը։

Շնորհիվ պահուստային գծերի՝ ինտերնետ բաժանորդները ներկա պահին հիմնականում ապահովված են ինտերնետ հասանելիությամբ, իսկ Վրաստանի Հանրապետության տարածքում Յուքոմ ընկերության և վրացական կողմի մասնագետների կողմից տարվում են վերանորոգման աշխատանքներ։

Յուքոմն արդեն դիմել է վրացական կողմին մալուխների վնասման պատճառների բացահայտման խնդրանքով, ինչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրամադրվի վաղը առավոտյան։

Ներկա պահին Յուքոմի բաժանորդների մոտ նկատվում են ինտերնետ հասանելիության խափանումներ:

Նախորդ հոդվածը‘Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել. Ներսում մարդ է եղել’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի գործով այսօրվանից սկսվում է դատական վիճաբանությունների փուլ’