Ինտերպոլը հրաժարվել է հետախուզել Տիխանովսկայային

749

Ինտերպոլը հրաժարվել է բելառուսական դեմոկրատական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։

Այդ մասին «Բելառուս-1» իշխանամետ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսում Ինտերպոլի ազգային կենտրոնական գրասենյակի ղեկավար Դմիտրի Մեդվեդևը։ Նա նշել է, որ կազմակերպության կենտրոնակայանը նման որոշում է ընդունել Տիխանովսկայայի վերաբերյալ բելառուսական կողմից նեկայացված նյութերն ուսումնասիրելուց հետո։

«Դա ընդամենը կազմակերպությունում գոյություն ունեցող կանոններին հետևելու արդյունք է,- հայտարարել է Մեդվեդևը և հավելել։- Ինտերպոլը երբեք կասկածի տակ չի դնում Բելառուսի տարածքում հարուցված քրեական գործերի օրինականությունը»։

Ավելի վաղ Սվետլանա Տիխանովսկայան և Bypol նախաձեռնությունը (որը միավորում է Բելառուսը լքած ուժայիններին) ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը կոչ են արել չհամագործակցել Լուկաշենկոյի վարչակազմի հետ։ Տիխանովսկայայի շտաբում կարծում են, որ բելառուսական իշխանությունները բազմիցս միջազգային հետախուզման փորձեր են կատարել՝ Ինտերպոլի մեխանիզմների օգնությամբ բողոքի ակցիաների մասնակիցներին որոնելու համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄոուրինյոն մրցավարի նկատմամբ հեգնական վերաբերմունքի և անհարգալից խոսքերի համար կտուգանվի 10 000 եվրոյով
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1835 նոր դեպք, 50 մահ