‘
«Ինտերպոլի» գոյության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ այս կազմակերպության ղեկավարի պաշտոնը կին է ստանձնել: Միջազգային քրեական ոստիկանության 81-րդ գերագույն վեհաժողովի ընթացքում անցկացված ընտրություններում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ, 58-ամյա Միրեյ Բալեստրազին:
«Նա հիանալի գիտի, թե ինչպես պետք է պայքարել կազմակերպված հանցավորության դեմ: Նա մեծատառով ոստիկան է»,- հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը:
Բալեստրազին հեղինակություն է ձեռք բերել Բորդոյում և Կորսիկայում հանցավորության դեմ հաջողված պայքարի շնորհիվ: Մասնավորապես, Կորսիկայում նա ղեկավարել է քրեական ոստիկանությունն այն ժամանակ, երբ հանուն ազդեցության ոլորտներ ձեռք բերելու՝ այնտեղ կատաղի պայքարի մեջ էին տարբեր հանցավոր խմբավորումներ:
‘