‘
Ինտերպոլի գլխավոր տնօրենի ընտրություններում միաձայն ընտրվել է Յուրգեն Շտոքը, տեղեկացնում է այդ միջազգային կառույցի կայքը: Շտոքն առաջին գերմանացին է, որ ղեկավարելու է Ինտերպոլը:
Միջազգային կազմակերպության նախկին՝ ամերիկացի ղեկավարը՝ Ռոնալդ Նոուբլը, որ Ինտերպոլը գլխավորել է 2000 թվականից, ժամկետից շուտ հրաժարական է տվել:
2004-20014 թթ. Շտոքը զբաղեցրել է Գերմանիայի Քրեական գործերով դաշնային գերատեսչության նախագահի պաշտոնը: 2005 թվականից նա զանազան խնդիրներ է իրականացրել Ինտերպոլի կառույցներում:
Ինտերպոլը հիմնադրվել է 1923 թ.: Այդ կառույցը համակարգում է անդամ երկրների ազգային իրավապահ մարմինների գործողություններն ընդդեմ քրեական հանցավորության: Ինտերպոլի գլխավոր քարտուղարը վերընտրվում է հինգ տարին մեկ: Փոխանցում է lenta.ru-ն:
‘