‘«Ինտեր»-ը միացել է Մահրեզի տրանսֆերի համար մղվող պայքարին’

1933

‘

Անգլիական «Լեսթեր»-ի ֆուտբոլիստ Ռիյադ Մահրեզը կարող է կարիերան շարունակել իտալական «Ինտեր»-ում: Այս մասին հայտնում Football Italiaն:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «ներաձուրիներ»-ը մոտակա օրերին պաշտոնական առաջարկ կանեն ալժիրցու տեղափոխության վերաբերյալ: Հայտնի է, որ կողմերն արդեն կապնվել են միմյանց հետ և քննարկել տրանսֆերի մանրամասները: Սպասվում է, որ իտալական ակումբը 26-ամյա խաղացողին թիմ հրավիրելու համար կվճարի մոտ 35 մլն եվրո:

Հիշեցնենք, որ վերջերս շատ էին խոսակցություններն այն մասին, որ Մահրեզը մոտ է իտալական մեկ այլ ակումբ՝ «Ռոմա» տեղափոխվելուն:

‘

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է անցկացվել Նյու Յորքում’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահը Քաթարին կոչ է արել պատասխանել արաբական «քառյակին» անհանգստացնող հարցերին’