‘
Ա Սերիայի 17-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ուդինեզե»-ին և անակնկալ պարտություն կրեց:
Խաղի 14-րդ րոպեին Լասանգան հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին: Ընդամենը 1 րոպե անց Իկարդին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին:
Ընդմիջումից 16 րոպե առաջ Դե Պաուլը 11-մետրանոցից կատարած դիպուկ հարվածով այս խաղում արդեն 2-րդ անգամ հաշվի մեջ առաջ մղեց «Ուդինեզե»-ին: Խաղավարտից 13 րոպե անց հյուրերը նաև 3-րդ գնդակն ուղարկեցին միլանյան ակումբի դարպասը՝ օգտվելով մրցակցի պաշտպանության բացերից: Արդյունավետ հարվածով աչքի ընկավ Բարակը:
Այս պարտությունից հետո «Ինտեր»-ը 40 միավորով մնաց առաջին հորիզոնականում, բայց «Յուվենթուս»-ն ու «Նապոլի»-ն այս տուրի իրենց խաղում հաղթելու դեպքում կարող են շրջանցել «ներաձուրիներ»-ին: «Ուդինեզե»-ն իր հերթին 21 միավորով 11-րդն է:
«Ինտեր» — «Ուդինեզե»՝ 1:3
0:1՝ Լասանգա (14′), 1:1՝ Իկարդի (15′), 1:2՝ Դե Պաուլ (61′, 11-մ.), 1:3՝ Բարակ (77′)
‘