‘«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը չի պատրաստվում վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ‘

888

Չնայած ֆինանսական ծանր վիճակին, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը չի պատրաստվում վաճառել իր հայկական դուստր ձեռնարկությանը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայանը, պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրա խոսքով, դեկտեմբերի 11-ին Երևանում է գտնվել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուկը, ում հետ քննարկվել է ֆինանսական ծանր վիճակից դորս գալու ուղիները և ֆինանսական առողջացման ծրագիրը: «Կովալչուկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև փետրվար պետք է համատեղ մշակվի ճգնաժամից ՀԷՑ-ի դուրս գալու ծրագիրը: Կովալչուկն ընկերությունը վաճառելու մասին հարց չի բարձրացրել: Բիզնեսը Հայաստանում նրանց համար հետաքրքիր է ու չեն պաստարստվում ազատվել այդ ակտիվից»,-ասել է Իսայանը: Առաջիկայում սպասվում է նաև «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության մասնագետների այցը Երևան, համատեղ նիստ գումարելու համար, հավելել է փոխնախարարը:

Նա նշել է, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա արտադրող կայանների նկատմամբ կուտակել է մեծ պարտքեր: Միայն պետության մասնակցությամբ ընկերությունների գծով այդ պարտքը կազմում է 13 մլրդ դրամ, որտեղ ժամկետանց վարկը կազմում է 7 մլրդ դրամ, ասել է Իսայանը, հավելելով, որ ՀԷՑ ընթացիկ վարկային պորտֆելը կազմում է 220 մլն դոլար և վարկերի մեծ մասը չի ընդգրկված սակագնային բացադրիչում: «Վարկերի սպասարկման հիմնական ծախսերը չեն ընդգրկվել սակագնում և լուրջ բեռնվածոթյուն են ընկերության համար»,-նշել է նա: Նրա խոսքով, կուտակվբած ֆինանսական պրոբլեմներն ստիպեցին ապրիլին բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները: Իսայանը նշել է, որ ընկերության ֆինանսական վիճակի բարելավումը կախված է նաև կորուստների կրճատման հետ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը և Հայաստանի տարածքում ունի էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման լիցենզիա: Ընկերությունն սպասարկում է 967 հազար սպառողների: 

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց» ֆիլմի նյույորքյան պրեմիերան հետաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘Ահմեթ Թյուրք. Ասորիները, հայերն ու եզդիները «Քուրդիստանի» իրական տերերն են’