Ինքնաթիռի աղետ Թաթարստանում

81

Թաթարստանուն L-400 թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։

Ինքնաթիռում, նախնական տվյալներով,  եղել է 22 հոգի։ ԴՕՍԱԱՖ-ը դադարեցրել է այդ մոդելի ինքնաթիռների թռիչքը։

Թաթարստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վեց հոգի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հանրապետության Մենզելինսկի շրջանի ղեկավար Այդար Սալախովի կարծիքով՝ ինքնաթիռի շարժիչի մեջ, հնարավոր է, թռչուն է ընկել։

Մոտավորապես մեկ ամիս առաջ նույն մոդելի ինքնաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրկուտսկում։ Վերջինս ցած էր ընկել ոչ մեծ բարձրությունից, և ինքնաթիռում եղած 14 ուղևորներից  և անձնակազմի  երկու անդամներից չորսը զոհվել էին, այդ թվում՝ ինքնաթիռի հրամանատարը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴժբախտ պատահար Իսակովի պողոտայում
Հաջորդ հոդվածըՊրիմերայի ղեկավար. Ես մեղավոր չեմ Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մեջ