‘Ինքնաթիռում ծեծկռտուք սարքած տղամարդը կպատժվի’

633

Ոստիկանությունը հետաքննում է Մոսկվա-Խուրգադա չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ՆԳՆ կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 11-ին: Սարատովցի 54-ամյա գործարար Սերգեյ Կաբալովը անսթափ վիճակում մի քանի անգամ ծխել էր ինքնաթիռի զուգարանում, իսկ երբ ուղեկցորդը դիտողություն էր արել՝ ծեծի էր ենթարկել նրան, ապա, ականատեսների վկայությամբ՝ փորձել էր ներխուժել օդաչուի խցիկը և ստիպել վայրէջք կատարել ջրի վրա, հետո էլ կոտրել էր իրեն հանգստացնել փորձող ուղևորներից մեկի քիթը: Կաբալովը հայտարարել էր, թե ինքը պատգամավոր է ու հատուկ ջոկատային և կսպանի իր ճանապարհին կանգնող ցանկացած մեկին: Ի դեպ, նրա հետ Եգիպտոս են մեկնելիս եղել կինը և երեքամյա դուստրը: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, Կաբալովին դիմավորել է Եգիպտոսի ոստիկանությունը, որը փորձել է ձերբակալել նրան, սակայն Կաբալովը գրկել է դստերը և պատսպարվել նրա թիկունքում: Ի վերջո, հաջողվել է նրան տանել ոստիկանություն, սակայն շուտով բաց են թողել, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աստղային միգրացիան շարունակվում է. Թինա Թյորները պատրաստվում է Շվեյցարիայի քաղաքացի դառնալ’
Հաջորդ հոդվածը‘Մալիի զինյալները պայթեցրել են երկրի խոշորագույն քաղաքներից մեկի կամուրջը’