‘Ինքնահռչակ ԴԺՀ-ի հրամանատարական կազմում «զտումներ» են իրականացվում’

929

«Տեղեկատվական դիմադրության» ղեկավար Դմիտրի Տիմչուկը Facebook-ի իր էջում հաղորդել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրամանատարական կազմում «զտումներ» անցկացնելու մասին:

Մասնավորապես, Տիմչուկի խոսքով՝ դիակապտության և կողոպուտների կազմակերպան համար ձերբակալվել են «Оплот» («Պատվար») գումարտակի և «Восток» («Արևելք») բրիգադի ստորաբաժանումների հրամանատարները: Դեբալցևոյի շրջանում նույնպիսի հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել են «Ալթայ» բրիգադի ութ զինծառայողներ:

Տիմչուկը նաև պնդում է, որ Սլավյանոսերբսկում արձանագրվել են ռուսաստանյան մարդասիրական օգնությունը թալանելու դեպքեր:

Փետրվարի 25-ին ռուսաստանյան «Дождь» հեռուստաալիքի լրագրող Թիմուր Օլևսկին իր facebook-յան էջում գրել է, թե ԴԺՀ-ում բազմիցս տեղի են ունեցել ինքնահռչակ հանրապետության կողմից կռվող վարձկանների ապանություններ՝ նրանց «աշխատավարձերը» չվճարելու համար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ելենա Մասյուկ. Սավչենկոն մոտ օրերս կարող է մահանալ’
Հաջորդ հոդվածը‘500-ից ավելի ինդոնեզացիներ անդամագրվել են «Իսլամական պետությանը»’