‘Ինքնասպանություն Երևանում. Մահացածը ծանր հիվանդ էր’

1538

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.49-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի է ինքնասպան եղել, նետվելով Հաղթանակ կամրջից:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը 43-ամյա տղամարդ է. նրա մոտ հայտնաբերվել է երկտող, որը հանգուցյալը գրել է իր մորը. «Մամ ջան, կներես իմ քայլի համար: Ուղղակի ծանր հիվանդ եմ, լյարդի ցիռոզ ունեմ, դրա համար չեմ ուզում ձեզ տանջեմ, չեմ ուզում ապրեմ»: Հասնելով «Հաղթանակ» կամրջի մոտ՝ իր Mercedes մակնիշի ավտոմեքենան նա կայանել է կամրջի հարևանությամբ գտնվող «Միկա» բենզալցակայանի մոտ, մոտեցել կամրջին և ցած նետվել: 

Նախորդ հոդվածը‘Ա.Մանուկյանը՝ ԵՄ պատվիրակներին. Աջակցեք ժողովրդավարությանը, ոչ թե իշխանություններին’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է «Զապ» մականունով քրեական հեղինակությունը’