‘Ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (թարմացված, լուսանկարներ)’

3516

Հայտնի հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը ինքնասպանությունէ գործել: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Վրեժ Իսրայելյանի դիակը, հանգամանքները պարզվում են: News.am-ի տեղեկություններով` նա ինքնասպանությունը գործել է հրազենի կիրառմամբ:

Վրեժ Իսրայելյանի կենսագրությունը ըստ http://hy.wikipedia.org

Վրեժ Սաղաթելի Իսրայելյան (ծնվ. 1949, ապրիլի 2, Երևան), հայ արձագիր, դրամատուրգ: ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր (2010, «Տոնապետ» գրքի համար):

Կենսագրություն և աշխատանքներ

1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր:

1979-81-ին գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: Ինքնասպանություն է գործել հայտնի գրող Վրեժ Իսրայելյանը

Ինքնասպանություն է գործել հայտնի գրող Վրեժ ԻսրայելյանըՀունիս 14, 2013 | 12:00

Գործեր

Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն):

______

12:54

Այսօր՝ հունիսի 14-ին, 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է տան բնակիչ, 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին, ում աջ ձեռքին կա հրազեն: Գրասեղանի վրա հայտնաբերվել է նաև նամակ, որում ըստ տեղեկությունների, Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ «չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»: Նամակի մոտ դրված է նաև իր կողմից հեղինակած «Վաղ, թե ուշ» գիրքը: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Թոքմաջյան. Շողոքորթություն չհամարեք ‘
Հաջորդ հոդվածը‘Ջովանի Տրապատոնի. Իսպանիայի ներկայիս հավաքականը ուժեղ է նույնիսկ Պելեի ժամանակների Բրազիլիայից’