‘Ինֆանտինոն վերընտրվեց ՖԻՖԱ նախագահի պաշտոնում’

568

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն Փարիզում ընթացող կազմակերպության 69-րդ կոնգրեսում վերընտրվեց պաշտոնում մինչեւ 2023 թվականը։ Ինֆանտինոն միակ թեկնածուն էր։ 

Շվեյցարիայի եւ Իտալիայի քաղաքացիություն ունեցող 49-ամյա պաշտոնյան ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016թ․ փետրվարից, երբ կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարական ներկայացրեց շվեյցարացի Զեպ Բլատերը։

Ինֆանտինոն խոստովանել էր, որ իր աշխատանքը ՖԻՖԱ-ի ղեկավարի դերում չի համարում կատարյալ։

Նախորդ հոդվածը‘Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Մալխաս Ամոյանը՝ ոսկե մեդալակիր’
Հաջորդ հոդվածը‘Երեկոյան կանձրեւի’