‘Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գնահատել է պետական մարմինների թափանցիկության մակարդակը’

523

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը այսօր ներկայացրեց Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսը՝ որով առաջին անգամ Հայաստանում գնահատվել է պետական կառավարման մարմինների հրապարակայնության եւ թափանցիկության մակարդակը։ Այս տարի գնահատվել է պետական կառավարման 37 մարմին՝ բոլոր նախարարությունները, մարզպետարանները և կառավարությանն առընթեր մարմինները։

Այս տարի լավագուն հնգյակում հայտնվել են Արմավիրի մարզպետարանը 80 բալով, Արդարադատութան նախարարությունը 78 բալով, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարանները 77-ական բալերով եւ Տարածքային կառավարման նախարարությունը 76 բալով։ Սանդղակում վատագույն արդյունքը գրանցել են Ազգային անվտանգության ծառայությունը 31.5 բալով, ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն 37.5 բալով, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 41 բալով, Սպորտի եւ երիտասարդության հարցերի և Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները 41.5 բալով։

Գնահատման ժամանակաշրջանը ներառում է 2013թ. սեպտեմբերից մինչեւ այս տարվա սեպտեմբերը:

 

Նախորդ հոդվածը‘«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը նախատեսում է «12+1» ծրագրով համագործակցել Քառյակի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ–ն Ադրբեջանին է հանձնել սահմանը հատած անչափահաս քաղաքացուն’