‘Իշխանությունները Հայաստանի անկախության տոնը նշել են ապօրինաբար զավթված տարածքում. «ՉԻ» ‘

1860

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի պատասխանատուն երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե համալիրը զորամասի կարգավիճակ է ստացել, այն իրենցից ապօրինաբար են խլել և ապօրինաբար էլ շահագործում են:

«ՉԻ» — Համալիրն, ինչպես հայտնի է, փոխանցվել է պաշտպանության նախարարության հաշվեկշռին, և եթե այն իսկապես զորամասի կարգավիճակ է ստացել, ապա ասուլիս տվողին պետք է պատասխանատվության ենթարկել՝ ռազմական գաղտնիք հրապարակելու համար: Բայց ակնհայտ է, որ իրականում նման բան չկա. եթե համալիրը զորամաս լիներ՝ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներն այնտեղ կծառայեին:

Ինչ վերաբերում է տարածքը զավթելուն, ապա փաստորեն պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները Հայաստանի անկախության տոնը նշել են ապօրինաբար զավթված տարածքում: Եւ դա միանգամայն խորհրդանշական է. ինչպիսին իշխանություններն են, այնպիսին էլ՝ տարածքը: Համ էլ՝ ամբողջ երկիրն է ապօրինաբար զավթված, իսկ սրանք ընկել՝ ինչ-որ համալիրի դարդն են լացում:

Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: 

Նախորդ հոդվածը‘ Սեպտեմբերի 27-28-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրեր’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Եվրադատարանում ՀՀ դատավորի թեկնածուների ցանկը’