‘Իշխանությունները պատրաստվում են մարտի 28-ին. «Հրապարակ»’

1460

Ազգային ժողովը մարտ ամսին աշխատելու է հատուկ ռեժիմով, երկու նիստ՝ մեկ ամսվա ընթացքում, հաջորդ լիագումար նիստը նույնպես կլինի ոչ թե երկշաբաթյա ընդմիջումից հետո, այլ՝ մեկշաբաթյա։

«Հրապարակը» գրում է, որ ապրիլ ամսին պատգամավորները ռելաքս կապրեն՝ ողջ ամսվա ընթացքում նիստ չի լինի։ Պատճառն այն է, որ նիստերը մեկ շաբաթով առաջ են բերվել, քանի որ պատգամավորներն առաջիկայում գործուղման են մեկնելու։ Թե ուր են մեկնելու ազգընտիրները, էական չէ, որովհետև գործուղումների նման «փունջ» միշտ է եղել, սակայն երբեք Աժ նիստերը չեն տեղափոխվել։

Թերթի տեղեկություններով՝ բանն այն է, որ փորձում են «նոսրացնել» առաջիկա ամիսը, թույլ չտալ խորհրդարանական հարթակն ու ամբիոնն օգտագործել մարտի 28-ից հետո կուտակայինի հաշվով սպասվող ընդվզումներին ընդառաջ։

Ի դեպ, «Ժառանգությունը» հանդես է եկել Աժ նիստերը մեկշաբաթյա ընդմիջման վերադարձնելու կանոնակարգային փոփոխությամբ։

Թերթը հիշեցնում է, որ տարիներ առաջ խորհրդարանը գործում էր հենց այդ ռեժիմով։

Նախորդ հոդվածը‘Գագիկ Խաչատրյանը խորհրդի կարիք ունի. «Ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Շարմազանովը իշխանության մեջ է հայտնվել ասմունքի խմբակից. «ՉԻ»’