‘Իշխան Զաքարյանը հակասում է ինքն իրեն’

711

Ազգային ժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից, թե ինչն է իրենց կաշկանդում բացահայտումների հիման վրա դիմել դատախազություն:  Ի պատասխան Լյուդմիլա Սարգսյանի հարցի՝ Իշխան Զաքարյանը նկատեց, որ չկա ոչ մի արգելք կամ խոչընդոտ, որով իրենք կաշկանդված լինեն, ու նկատեց, որ պարբերաբար նյութերն ուղարկվում են դատախազություն, ահազանգի հիման վրա քրեական գործեր են հարուցվում:

Հիշեցնենք, սակայն, որ այսօր Իշխան Զաքարյանը, խոսելով դատախազություն ուղարկված նյութերի մասին, նկատեց, որ մինչև այժմ միայն մեկն է ուղարկվել դատախազություն:

Նախորդ հոդվածը‘Իշխան Զաքարյանը հստակ չնշեց, թե որքան գումար է ծախսվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար’
Հաջորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդու. Ես «Ռեալի» հետ պայմանագիրը չեմ երկարաձգել’